«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարթին մոտ է Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելուն, հայտնում է Sunday Express-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա գանացի կիսապաշտպանը համաձայնեցրել է սաուդյան ակումբի հետ պայմանագրի կետերը։
Սպասվում է, որ Փարթին կլքի «Արսենալը», քանի որ «զինագործները» պայմանագիր են կնքել կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ:
2022/23 մրցաշրջանում Փարթին «Արսենալի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
Transfermarkt.com կիսապաշտպանի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։























































