Մրցավար Մայք Դինն ավարտել է կարիերան։
2000-2022 թվականներին մրցավարն աշխատել է Պրեմիեր լիգայի հանդիպումներում։ Դրանից հետո նա դարձել է VAR-ի մրցավար, սակայն այս պաշտոնում երկար չի աշխատել։ Վերջին նշանակումը նա ստացել էր փետրվարին։
Դինն իր կարիերայի ընթացքում սպասարկել է Պրեմիեր լիգայի 560 հանդիպում։























































