Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության հանդիպումները մինչև ապրիլի 3-ը անցկացվելու են առանց հանդիսականների։
Calcio Finanza-ն տեղեկացնում է, որ սա ֆինանսական լուրջ հարված է հասցնելու իտալական ակումբներին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբները հանդիպումների՝ առանց հանդիսականների անցկացնելու արդյունքում կորցնելու են 28,6 միլիոն եվրո։
Իտալիայի կառավարությունը երեկ որոշում է կայացրել, որի համաձայն մինչև ապրիլի 3-ը երկրում մարզական բոլոր իրադարձությունները անցկացվելու են առանց հանդիսականների կորոնավիրուսի պատճառով։
Նշվում է, որ ամենից շատ ֆինանսական առումով տուժելու է «Յուվենթուսը»։