Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է փարիզյան թիմի խաղացողների մակարդակի մասին։
«ՊՍԺ-ի բոլոր խաղացողներն ամենաբարձր մակարդակի են՝ երիտասարդ տղաներ, ովքեր եկել են ակումբի համակարգից, նրանք, ովքեր արդեն թիմում էին, նորեկներ, աստղեր: Բայց իրական թիմ կառուցելու համար պետք է գտնել այս ամենի ճիշտ համադրությունը և մարզիչ, ով կհավատա դրան»,- ասել է Էնրիկեն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
ՊՍԺ-ն անցած մրցաշրջանում մարզում էր Քրիստոֆ Գալտիեն: Նրա գլխավորությամբ թիմը հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը, բայց դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և ազգային գավաթից։ 53-ամյա Էնրիկեն երկու տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ
























































