«Վեսթ Հեմը» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան և ավագ Դեկլան Ռայսի՝ Մեծ Բրիտանիայի համար ռեկորդային գումարի դիմաց թիմից հեռանալու մասին: Ստույգ գումարը հայտնի չէ, սակայն նախորդ ռեկորդը պատկանում էր Ջեկ Գրիլիշի տեղափոխությանը «Աստոն Վիլա»-ից «Մանչեսթեր Սիթի» 117,5 միլիոն եվրոյով:
24-ամյա Դեկլան Ռայսը «Չելսիի» սան է, բայց 14 տարեկանից խաղում է «Վեսթ Հեմում»: Ընդհանուր առմամբ, «մուրճերի» կազմում անցկացրած 245 խաղում կիսապաշտպանը դարձել է 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի հետ միասին Ռայսը հաղթել է Կոնֆերանցիաների լիգայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» Ռայսի համար կվճարի մոտ 122 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ «Արսենալը» պետք է հայտարարի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին այսօր՝ հուլիսի 15-ին: Ռայսն արդեն անցել է բուժզննում։























































