«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», ուր կտեղափոխվի 122 մլն եվրոյի դիմաց։ Անգլիացի ֆուտբոլիստն արդեն հրաժեշտ է տվել «մուրճերին»:
«Ես չեմ կարող հավատալ, որ անհավանական 10 տարիներն ավարտվում են։ «Վեսթ Հեմը» իմ կյանքի մեծ մասն է եղել ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Հրաժեշտ տալը երբեք հեշտ չէ: Ես անհավանական էմոցիաներ եմ ապրել այս թիմում, այդ թվում Պրահայում անցկացրած գիշերը։ «Վեսթ Հեմում» ես նաև աճել եմ որպես մարդ, որպես խաղացող և որպես ավագ: Առաջին իսկ պահից, երբ դարձա թիմի ավագ, հպարտությունից և կիրքից բացի ուրիշ ոչինչ չզգացի։ Իմ՝ որպես ավագ,գագաթնակետը դարձավ Կոնֆերանցիաների լիգայում հաղթելը։
Իմ կապը երկրպագուների հետ մեծ նշանակություն ունի ինձ և իմ ընտանիքի համար։ Բոլորը գիտեն, թե որքան յուրահատուկ է «Վեսթ Հեմը»: Շնորհակալ եմ հիանալի հիշողությունների և իմ կյանքի բազմաթիվ լավագույն օրերի համար: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Ռայսը սոցցանցում։























































