«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել «Մարսելում», հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա գաբոնցու ծառայություններով հետաքրքրված է «Մարսելի» նոր գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը։
Օբամեյանգը «Չելսի» է տեղափոխվել նախորդ սեպտեմբերին։ Նա լոնդոնցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։