«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում»։
Ինչպես հաղորդում է FootMercato-ն, լոնդոնյան ակումբը կարող է պայմանագիր կնքել 23-ամյա սերբի հետ, եթե Հարի Քեյնը տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:
Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը թուրինցիների կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։























































