«Արսենալը» հաստատել է «Այաքսից» Յուրիեն Տիմբերի հետ պայմանագիր կնքելու մասին:
Անգլիական ակումբը հայտարարել է 22-ամյա պաշտպանի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու մասին։ Գործարքի մանրամասները չեն նշվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» խաղացողի համար «Այաքսին» կվճարի 40 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուս։
Անցած մրցաշրջանում Յուրիեն Տիմբերը Նիդերլանդների առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։























































