«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թոռան ծնունդից կիսվել է իր հույզերով:
«Ինչպե՞ս է պապիկի կյանքը. Նույնիսկ մինչ այդ ես պապիկի էի նման, բայց հիմա իսկապես պապիկ եմ դարձել։ Ինձ և կնոջս համար դա իսկական օրհնություն էր, քանի որ մենք միասին անցկացրինք չորս շաբաթ և հետևեցինք, թե նա ինչպես է մեծանում:
Ամեն ինչ լավ է՝ մայրիկն ու հայրիկը առողջ են, թոռնիկս՝ նույնպես։ Բոլորը պարզապես հիանալի են: Թերևս սա ամենագեղեցիկ բանն է, որ ես ապրել եմ վերջին 30 տարիների ընթացքում՝ ողջունել այսպիսի փոքրիկ ու հիանալի մարդուն այս աշխարհում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
56-ամյա Կլոպը «Լիվերպուլում» աշխատում է 2015 թվականից։ Նրա հետ ակումբը նվաճել է յոթ տիտղոս՝ այդ թվում հաղթելով Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում:























































