«Չելսին» դիտարկում է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին՝ որպես ամառային պատուհանի պոտենցիալ տրանսֆերային թիրախ: Կապույտները պատրաստ են պայմանագիր կնքել 31-ամյա ֆուտբոլիստի հետ, եթե նա ցանկանա հեռանալ փարիզյան ակումբից: ՊՍԺ-ն ինքը դեռ չի կողմնորոշվել բրազիլացու ճակատագրի հարցում։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարն անպայման կմնա ՊՍԺ-ում, եթե ակումբը Կիլիան Մբապեին վաճառի Մադրիդի «Ռեալին»։ Եթե հաջորդ մրցաշրջանը ֆրանսիացին անցկացնի Փարիզում, ապա Նեյմարը կվաճառվի։ ՊՍԺ-ն նույնպես կասկածում է, որ բրազիլացին շուտով կկարողանա վերադառնալ մարզումներին։ Նա վնասվածքից հետո այժմ վերականգնողական փուլում է։
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը 29 խաղում դարձել է 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։