«Էվերթոնը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի առաջին նորեկն Էշլի Յանգն է։ Անգլիացին մեկ տարվա պայմանագիր է կնքել մերսիսայդյան ակումբի հետ։
Յանգն Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 39 հանդիպման։ Ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայում ընդհանուր առմամբ անցկացրել է 422 հանդիպում։
Ֆուտբոլիստը նախորդ 2 մրցաշրջաններն անցկացրել է «Ասթոն Վիլլայում»։























































