«Ալ-Իթիհադը» պատրաստվում է առաջարկ անել «Լիվերպուլին» Ֆաբինյոյի համար:
Ըստ The Athletic-ի՝ սաուդյան ակումբը պատրաստվում է 40 մլն եվրո առաջարկել «Լիվերպուլին»՝ Ֆաբինյոյի տրանսֆերի համար։
«Լիվերպուլը» աշխատում է կիսապաշտպանության ուժեղացման վրա։ Եթե Ֆաբինյոն հեռանա, ապա ակումբը կփորձի ձեռք բերել «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիային։
Ֆաբինյոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
Եթե նա տեղափոխվի «Ալ Իթիհադ», ապա կմիանա Կարիմ Բենզեմային և ՆԳոլո Կանտեին, որոնք թիմին են միացել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։























































