«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուիի տրանսֆերը։
«Այս պահին Լուկակուն կրկին «Չելսիի» խաղացող է։ Մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր էր նա մեզ համար։ Անցած ամառ ես ամեն ինչ արեցի նրան վերադարձնելու համար: Մենք կցանկանայինք կրկին պայմանագիր կնքել Ռոմելուի հետ: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի դա տեղի ունենա»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
2022/2023 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բելգիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։