«Մանչեսթեր Յունայթեդը» ընկերական խաղում 2։0 հաշվով հաղթեց «Լիդս Յունայթեդին»։ Մանչեսթերյան թիմի կազմում իր նորամուտը նշեց անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, որը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
ՄՅՈւ-ի կազմում գոլերը խփեցին 20-ամյա Նոամ Էմերանը և 19-ամյա Ջո Հագիլը։
Սա մանչեսթերյան թիմի առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային փուլում։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 19-ին՝ մրցելով ֆրանսիական «Լիոնի» հետ։























































