«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի ծառայություններով, հայտնում է La Repubblica-ն:
Վերջին անգամ Գրինվուդը դաշտ է դուրս եկել 2022 թվականի սկզբին․ հունվարին նա կալանավորվել էր բռնաբարության և իր ընկերուհու նկատմամբ բռնության մեղադրանքով:
2023 թվականի փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը փակել է գործը, սակայն նա չի վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ ակումբը ներքին հետաքննություն է անցկացրել իրավիճակի վերաբերյալ։
Անցած մրցաշրջանում «Յուվենտուսը» զբաղեցրել է յոթերորդ տեղն Ա Սերիայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի ֆուտբոլիստը համաձայնության է հասել իտալական մեկ այլ ակումբի՝ «Ատալանտայի» հետ։























































