Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի զարգացման տնօրեն Ժունինյո Պաուլիստան բացատրել է, թե ինչու «Զենիթի» խաղացողներ Կլաուդինյոն և Մալկոլմը չեն հրավիրել հավաքական՝ 2022 թվականի աշխարհի գավաթի խաղարկության համար: Պատճառն այն է, որ 2021 թվականի սեպտեմբերին ռուսական ակումբն ազգային հավաքականից հետ է կանչել իր խաղացողներին։
«Ես կխոսեմ իմ անունից. ինձ դուր չեկավ նրանց վերաբերմունքը ազգային հավաքականի նկատմամբ, ինչի մասին պատմել եմ ֆուտբոլիստներին: Ես հասկանում եմ իրավիճակը, բայց ես խոսել եմ նրանց և նրանց մենեջերի հետ։ «Զենիթի» ղեկավարները ճնշում են գործադրել ֆուտբոլիստների վրա, դա արել են անմարդկային տեսքով՝ սպառնալով խզել պայմանագիրը։ Նրանց վրա մեծ ճնշում կար, բայց ես հիասթափված էի, որ նրանք լքեցին Բրազիլիայի հավաքականը»,- Պաուլիստայի խոսքերն է մեջբերում ESPN.com.br-ը:
























































