«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն դարձել է «Բարսելոնայի» խաղացող, սակայն հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի ներկայիս թիմում։ Նրա տրանսֆերի համար կապտանռնագույնները վճարել են 30 միլիոն եվրո, «Ատլետիկոն» կարող է ևս 31 միլիոն եվրո ստանալ որպես բոնուս: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն, եթե 18-ամյա Ռոկեն հայտնվի «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում, ապա «Ատլետիկոն» անմիջապես կստանա 5 միլիոն եվրո, մնացած բոնուսները կվճարվեն հանդիպումների քանակի, գոլերի և տիտղոսների համար:
«Բարսելոնայի» համար այս տեղափոխությունը երրորդն էր ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ակումբը նախկինում ստորագրել է Իլկայ Գյունդողանին (Մանչեսթեր Սիթի) և Ինյիգո Մարտինեսին (Աթլետիկ Բիլբաո)՝ ազատ խաղացողների կարգավիճակում:
























































