Պորտուգալական «Բենֆիկան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը 22-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշի տրանսֆերի վերաբերյալ: Գործարքի մաս կարող էր դառնալ նաև ՄՅՈՒ-ի բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսը: Այս մասին հաղորդում է Caught Offside-ը:
Ռամուշն արդյունավետ անցկացրեց 2022/23 մրցաշրջանը՝ 47 խաղում դառնալով 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողը Պորտուգալիայի հավաքականի կազմում 4 խաղ էլ անցկացրել է ԱԱ-2022-ի շրջանակում՝ Շվեյցարիայի հավաքականի հետ 1/8 եզրափակչի խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Առայժմ հստակ չէ՝ ՄՅՈՒ-ն ևս մեկ առաջարկ կանի՞ «Բենֆիկային», թե՞ ոչ:























































