«Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2031 թվականը , իսկ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 500 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը կատալոնացիներին կմիանա 2024/25 մրցաշրջանից առաջ:
Ըստ լրատվամիջոցների՝ «Բարսելոնան» այս տրանսֆերի համար 30 միլիոն եվրո է վճարել՝ ևս 30 միլիոն եվրո կվճարի որպես բոնուս, երբ խաղացողը որոշակի ցուցանիշներ գրանցի։
2023 թվականին Ռոկեն իր թիմի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 11 խաղում նա խփել է 6 գոլ։
























































