«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պնդել է, որ կապտանռնագույնների թիմն ավելի լավն է, քան «Ռեալը»՝ ասելով, որ գոհ է այն ամենից, ինչ ակումբին հաջողվել է անել այս տրանսֆերային պատուհանում։
Այս ամառ կապտանռնագույնները պայմանագիր կնքեցին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ինյիգո Մարտինեսի հետ, սակայն բաց թողեցին գլխավոր տրանսֆերային նպատակին՝ Լիոնել Մեսսիին, որը նախընտրեց կարիերան շարունակել «Ինտեր Մայամիում»:
«Մենք ավելի լավ թիմ ունենք, քան «Ռեալը», և անհատապես մենք նույնպես ավելի լավն ենք, բայց որոշ տարբերությամբ մեր մրցակիցներից:
Որպես ակումբի ղեկավար և երկրպագու՝ ես շատ գոհ եմ մեր կառուցած թիմից: Մենք հաղթեցինք Իսպանիայի առաջնությունում և կարող ենք շարունակել մեր հեգեմոնիան այս մրցաշարում։ Իմ ուշադրության կենտրոնում է լավ թիմ կառուցելը, այլ ոչ թե առանձին խաղացողների հետ պայմանագիր կնքելը: Մենք պայմանագիր ենք կնքել Գյունդողանի և Ինյիգո Մարտինեսի հետ, և նրանք մեզ հիանալի ելույթներ կպարգևեն, ինչպես և մյուս խաղացողները, ովքեր դեռ կգան»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
























































