ՊՍԺ-ն առաջին առաջարկն է արել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար:
Ինչպես հայտնում է նեապոլիտանական Il Mattino թերթը, փարիզցիները հարձակվողի համար առաջարկել են 110 միլիոն եվրո, սակայն այս գումարը չի գոհացնում «Նապոլիին»: Օսիմհենի գործակալ Ռոբերտո Կալենդան գիտի, որ խաղացողին այդ գումարի դիմաց բաց չեն թողնի։ Առայժմ ՊՍԺ-ն մտադիր չէ բավարարել «Նապոլիի» պահանջները։
ՊՍԺ-ն պատրաստ է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել Օսիմհենին։ Այս պահին հարձակվողը պատրաստ չէ «Նապոլիից» տեղափոխություն պարտադրել։ Իտալական ակումբը կարծում է, որ օգոստոսի 15-ից հետո ՊՍԺ-ն կարող է «ոչ համարժեք» առաջարկ անել։ Օսիմհենի հեռանալու վերջնաժամկետ չի սահմանվել։
Կալենդան հույս ունի, որ ՊՍԺ-ն ևս մեկ՝ ավելի լավ առաջարկ կանի: Նշվում է, որ Լուիս Էնրիկեն շատ է ցանկանում իր թիմում տեսնել Օսիմհենին:
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «Նապոլիի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 31 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































