Արսեն Զախարյանի հայրը հայտնել է, որ «Դինամոն» նոր պայմանագիր չի առաջարկել խաղացողին։
«Ես այդ մասին ոչինչ չգիտեմ»,- Նորայր Զախարյանի խոսքերն է մեջբերում լրագրող Հրաչ Խաչատրյանը։
Հաղորդվում էր, որ «Դինամոն» պատրաստվում է Զախարյանին նոր երկարաժամկետ պայմանագիր առաջարկել։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։
Օրերս հայտնի դարձավ, որ խաղացողը հայտնվել է հոլանդական երկու ակումբներ՝ «Ֆեյենորդը» և «Այաքսը» հետաքրքրված են ֆուտբոլիստով:
Անցած մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 5 գոլի, 7 գոլային փոխանցման:
























































