«Լիդսի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարիերան կշարունակի Կատարի «Ալ Ռայյան»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբներն արդեն համաձայության են եկել, պաշտոնապես տրանսֆերի մասին պետք է հայտարարվի մոտակա ժամերին։ 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում:
2022/23 մրցաշրջանում Մորենոն «Լիդսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































