Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զաքարյանը հայտնվել է հոլանդական «Ֆեյենորդի» շորթլիստում: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ հոլանդական ակումբը նախատեսում է այս ամառ պայմանագիր կնքել խաղացողի հետ:
Հաղորդվում է, որ «Այաքսը» շարունակում է հետևել ֆուտբոլիստին:
«Զախարյանի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին, և նա մեծ հնարավորություններ ունի տրանսֆերային շուկայում այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ «Չելսիի» հետ գործարքը տապալվեց»,- գրել է Ռոմանոն։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում 20-ամյա Արսեն Զախարյանը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































