Հայտնի են դարձել ամերիկյան «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի՝ «Միլանի» հետ պայմանագրի կնքման մանրամասները։ Այդ մասին սոցիալական ցանցի իր էջերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուլիշիչը Իտալիա վայրէջք է կատարել տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին։ Կեսօրին ամերիկացին բուժզննում կանցնի, ինչից հետո Պուլիշիչն ու «Միլանը» պայմանագիր կկնքեն։ Կողմերը կհամագործակցեն մինչև 2027թ.: Լոնդոնյան ակումբ տեղափոխության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ստորագրվել են։
2022/2023 մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
























































