«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը» բանակցություններ են վարում կամերունցի դարպասապահ Անդրե Օնանի տրանսֆերի շուրջ, հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Շկիրան իր սոցիալական ցանցերում։
Շկիրայի խոսքով՝ այսօր կմեկնարկի բանակցությունների նոր փուլը, որով ակումբները կավարտեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը։ Անգլիական ակումբը դարպասապահի համար կվճարի 55 միլիոն եվրո, որից հետո Օնանան բուժզննում կանցնի և նոր ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։ Նա տարեկան 7 մլն եվրո կվաստակի «Յունայթեդում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օնանան պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 4 + 1 ձևաչափով։ Այս պահին մանկունիանցիներն ունեն երկու դարպասապահ՝ Թոմ Հիթոնն ու Դին Հենդերսոնը։
2022/2023 մրցաշրջանում Օնանան «Ինտերի» հետ միասին հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ թիմը պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» (0:1):























































