ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ապագան ֆրանսիական ակումբում կախված է հարձակվող Կիլիան Մբապեի ճակատագրից։ Այս մասին հայտնում է UOL-ը։
Աղբյուրի համաձայն, եթե Մբապեն այս ամառ հեռանա ՊՍԺ-ից, ապա փարիզցիները կցանկանային իրենց թիմում պահել Նեյմարին, հակառակ դեպքում բրազիլացուն կարող են վաճառել։
Եթե Նեյմարը հեռանա ՊՍԺ-ից, ապա, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա վարձակալության հիմունքներով, որում փարիզցիները կվճարեն բրազիլացի հարձակվողի աշխատավարձի մի մասը։
Նախորդ մրցաշրջանում 31-ամյա Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: