«Պարի Սեն Ժերմենի» 29-ամյա դարպասապահ Սերխիո Ռիկոն, որը վթարի հետևանքով գլխի ծանր վնասվածքներ է ստացել և միայն վերջերս է ուշքի եկել, առաջին անգամ դիմել է երկրպագուներին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են ինձ այս դժվար օրերին։ Ես շարունակում եմ աշխատել իմ վերականգնման վրա և օրեցօր ավելի լավն եմ դառնում։ Ես շատ բախտավոր եմ, ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորից, հուսով եմ՝ շուտով կտեսնվենք»,- գրել է Ռիկոն սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ «Պարի Սեն Ժերմենի» դարպասապահն ավելի քան մեկ ամիս անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, այդ թվում՝ 19 օր կոմայի մեջ: Վերջերս դարպասապահը ուշքի է եկել, կարողացել է ինքնուրույն շնչել ու սկսել խոսել։ Ինչպես նշում է The Athletic-ը, բնիկ սևիլիացին մահվան շեմին է եղել և այս ընթացքում նիհարել է ավելի քան 20 կգ։ Ամենայն հավանականությամբ, Ռիկոն այլեւս չի կարողանա վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։
























































