Թուրքական «Գալաթասարայը» աշխատում է «Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի տրանսֆերի վրա։ Ստամբուլցիները ֆուտբոլիստին առաջարկել են պայմանագիր մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան։
Պարեդեսը 2022/2023 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Թուրինի «Յուվենտուսում»։ Կիսապաշտպանը մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինայի հավաքականի հետ Պարեդեսը դարձավ 2022 թվականի աշխարհի չեմպիոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը ներառված չէ ՊՍԺ-ի ծրագրերի մեջ և պատրաստ է հեռանալ թիմից այս ամառ։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
Իր կարիերայի ընթացքում Պարեդեսը խաղացել է նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Զենիթը», «Ռոման», «Էմպոլին» և «Բոկա Խունիորսը»:
























































