Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ին քննադատող հարցազրույցը դժգոհություն է առաջացրել ֆուտբոլիստների և ակումբի ղեկավարների շրջանում:
Ավելի վաղ ֆրանսիացի հարձակվողը խոսել էր France Football-ի հետ, ի թիվս այլոց՝ նշելով, որ Չեմպիոնների լիգայում փարիզեցիների անհաջողությունների հարցը պետք է հասցեագրվի ակումբի ղեկավարությանը, ինչպես նաև նշել է, որ ՊՍԺ-ում խաղալը հանգեցնում է իր ելույթների թերագնահատմանը։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ՊՍԺ-ի որոշ խաղացողներ դժգոհ են մնացել այս հարցազրույցից։ Վեց խաղացողներ, որոնցից երկուսը միացել են ակումբին այս ամառ, դրա մասին խոսել են ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ: Խաղացողներից մեկը նշել է, որ դա «վիրավորանք է ակումբի համար»։
Ինքը՝ Ալ-Խելաիֆին, «շոկի մեջ է» հարցազրույցի պատճառով, որը նա համարում է անհարգալից վերաբերմունք գործընկերների, մարզչի և երկրպագուների նկատմամբ։