ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն իրեն «Ոսկե գնդակի» հավակնորդ է համարում։
«Եթե մնային «Ոսկե գնդակի» հին կանոնները, կասեի, որ ես հավակնորդ չեմ։ Այժմ առաջնահերթությունը տրվում է ֆուտբոլիստի խաղին։
Հիմա ընտրում են ամենատպավորիչ խաղացողին, որն ամենամեծ ազդեցությունն է ունեցել, որը վճռել է հանդիպումների ելքերը, որն առավել աչքի է ընկել։
Այս առումով ինձ համար մի երկու փաստարկ կա։ Կտեսնենք, բայց կարծում եմ, որ ես հավակնորդ եմ, դա ճիշտ է»,- ասել է ֆրանսիացին France Football-ին տված հարցազրույցում։
























































