«Մալյորկայի» կիսապաշտպան Լի Կանջինը կմիանա ՊՍԺ-ին: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը համաձայնել է 5 տարով պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ։
Անցած մրցաշրջանում հարավկորեացի խաղացողն իսպանական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































