ՊՍԺ-ի նախկին մարզիչ Քրիստոֆ Գալտիեն կարող է շարունակել աշխատել Մերձավոր Արևելքում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 56-ամյա ֆրանսիացին երեք առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի և Քաթարի ակումբներից։ Նախկինում նա բանակցել է Սաուդյան Ալ-Շաբաբի հետ։
Ավելի վաղ ՊՍԺ-ն խզել էր պայմանագիրը Գալտիերի հետ, ով թիմը գլխավորում էր 2022/23 մրցաշրջանից։