Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, հայտնում է As-ը։
Ըստ աղբյուրի՝ 23-ամյա պորտուգալացուն հավակնում է ձեռք բերել ՊՍԺ-ին։ Այնուամենայնիվ, հարձակվողը կարող է մնալ «Ատլետիկո Մադրիդում», քանի որ մադրիդցիները խաղացողի համար պահանջում են 100 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Ֆելիքսը վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»: Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։