Լուիս Էնրիկեն երկրպագուներին վստահեցրել է, որ ՊՍԺ-ն ճիշտ է մարզիչ է ընտրել։
«ՊՍԺ-ն իր նախագծի համար կատարյալ մարզիչ է ընտրել: Ես դա զգում եմ և խոսում եմ դրա մասին։ Նախագիծը և այն ամենը, ինչ ինձ առաջարկվում է, այն մակարդակի վրա է, որը քչերն են կարող իրենց թույլ տալ:
Տրանսֆերային շուկայում շատ հաջողություններ կունենանք, ձախողումներ էլ կլինեն։ Գիտեմ, որ ստիպված եմ լինելու շատ որոշումներ կայացնել։ Շատ խաղացողների համար դժվար է հարմարվել ՊՍԺ-ի նման մեծ ակումբին»,- ասել է փարիզցիների գլխավոր մարզիչը։