Կիսապաշտպան Մանուել Ուգարտեն միացել է ՊՍԺ-ին: Ֆուտբոլիստը փարիզյան թիմ է տեղափոխվել պորտուգալական «Սպորտինգից»։ Այս մասին հայտնում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։
«Պարի Սեն Ժերմենը» ուրախ է ողջունել Մանուել Ուգարտեին մեր թիմում: Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպանը մեր ակումբում հանդես կգա 4 համարով»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերային գումարը կազմել է 60 միլիոն եվրո։ Ուրուգվայցի կիսապաշտպանը ՊՍԺ-ի հետ պայմանագիր է կնքել հինգ տարով (մինչև 2028 թվականի հունիսի վերջը)։
2022/2023 մրցաշրջանում Ուգարտեն «Սպորտինգի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում գոլ չի խփել։