ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ֆրանսիացին համաձայնվել է հինգ տարվա պայմանագիր կնքել՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով, հայտնում է Cadena SER-ը:
Նշվում է, որ Մբապեն այս ամառ կարող է հեռանալ ՊՍԺ-ից, եթե մինչև հուլիսի 30-ը չերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն հրաժարվել է 2024/2025 մրցաշրջանի համար ՊՍԺ-ի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգելու տարբերակից և 2024 թվականի ամռանը կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողը կցանկանար այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ինքը՝ Մբապեն, պնդում է, որ մտադիր է հաջորդ մրցաշրջանն անցկացնել ՊՍԺ-ում։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: