ՊՍԺ-ն զայրացած է արձագանքել ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի սկանդալային նամակին, որով նա հայտնել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով L’Equipe-ին:
«Ճիշտ է, մենք քննարկել ենք շատ հավակնոտ պայմանագիր, որը մենք կարողացանք միայն մասամբ ավարտել՝ հաշվի առնելով տրանսֆերային պատուհանի պայմանները և կարգավորող սահմանափակումները Ֆրանսիայում և Եվրոպայում: Պայմանները լիովին դուրս էին մեր վերահսկողությունից, բայց չնայած դրան, մենք փորձեցինք բավարարել քո պահանջները՝ ի տարբերություն նրա, ինչ կանեինք որևէ այլ խաղացողի համար»,- ասվում է նամակի բովանդակության մեջ։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները երեք շաբաթ անց պատասխան նամակ են գրել հարձակվողին, որում դժգոհություն են հայտնել Մբապեի գործողություններից, ինչպես նաև նշել, թե ինչ վնաս է հասցրել ակումբին այս նամակը։