Սաուդյան «Ալ-Իթիհադը» հրապարակել է հարձակվող Կարիմ Բենզեմայի տեսաուղերձը, որը ողջունում է նոր թիմակցին՝ Ն’Գոլո Կանտեին:
«Բարև Ն’Գոլո: Ինչպես նախկինում ասացի, դու աշխարհի լավագույն «բոքս թու բոքս» ֆուտբոլիստն ես։ Ես ուրախ կլինեմ կրկին խաղալ քեզ հետ Սաուդյան Արաբիայի լավագույն թիմում։ Կհանդիպենք Ջիդայում»,- ասել է Բենզեման։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին «Ալ-Իթթիհադը» հայտարարեց Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեմայի տեղափոխության մասին:
Կանտեն Լոնդոնի «Չելսիում» հանդես էր գալիս 2016 թվականից։ Ակումբի հետ ֆրանսիացի ֆուտբոլիստը հաղթել է առաջնությունը և Անգլիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։
























































