Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Իսլանդիայի նկատմամբ տարած նավազագույն հաշվով հաղթանակը։
«Այս հաղթանակը յուրահատուկ համ ունի։ Ոչ միայն այն պատճառով, որ հոբելյանական հանդիպում է՝ 200-րդը։ Ավարտել այն հաղթական գոլով․․․ես չէի կարող ավելին խնդրել: Հիանալի էր և անմոռանալի, հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի ունեցավ խաղի շուրջ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ բացարձակ ռեկորդակիր ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով և տեղ գտավ Գինեսի ռեկորդների գրքում։
























































