«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ներկա կգտնվի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման երրորդ տուրի Հայաստանի և Լատվիայի հավաքականների հանդիպմանը։
Ըստ Metaratings-ի՝ խաղացողը նախատեսում է հանդիպել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ Զախարյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Նա արդեն խաղացել է Ռուսաստանի հավաքականում, ուստի հնարավորություն չունի տեղափոխվելու Հայաստանի հավաքական։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ Վյաչեսլավ Կոլոսկովն ասել էր, որ Զախարյանը մրցաշրջանի հիասթափությունն է։
























































