«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա հանդիպման մասին: Հանդիպումը կկայանա կիրակի ՝ Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում:
«Մենք կդիտնենք «Յունայթեդի» և «Դերբիի» միջև գավաթային խաղը, որպեսզի վերլուծենք, թե նրանք ինչպես են ներկայանալու մեր դեմ հանդիպմանը: Մենք կգնանք այնտեղ, որպեսզի փորձենք հաղթել»,- մեջբերում է Գվարդիոլային Fourfourtwo-ն:
Նշենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Յունայթեդը» կհանդիպի «Դերբիի» հետ:
«Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ մարտի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 5,3 գործակցով, «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը ՝ 1,59, իսկ ոչ ոքին՝ 4,4։