Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի Լա Լիգայում, հայտնում է Metaratings-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Տիկնիզյանով լրջորեն հետաքրքրված է Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադը»։
Իսպանացիներն արդեն հայ պաշտպանին ընդգրկել են իրենց տրանսֆերային կարճ ցուցակում։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։