Ռոլան Գարոսի գործող չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ լեհ Իգա Շվյոնտեկը մրցաշարի քառորդ եզրափակիչում երկու սեթում հաղթեց աշխարհի վեցերորդ ռակետ ԱՄՆ ներկայացուցիչ Քորի Գաուֆին։
Աշխարհի առաջին ռակետը հաղթեց 6։4, 6։2 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 30 րոպե։
Կիսաեզրափակիչում Շվյոնտեկը կմրցի բրազիլուհի Բեատրիզ Մայայի հետ։