Հռոմի «Լացիոն» հետաքրքրված է «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ծառայություններով, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբում ավարտվում է 2021 թվականին: Եթե կողմերը մոտ ժամանակներում չերկարաձգեն այն, ապա Դեպային կթույլատրվի այս ամռանը լքել թիմը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում նա անցկացրել է 13 հանդիպում ու դարձել ՝ 9 գոլի հեղինակ:
Հավելենք, որ նախորդ դեկտեմբերին Դեպայը ծնկի վիրահատության էր ենթարկվել: