Նիդերլանդների հավաքականի և «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը ծնկի վիրահատության է ենթարկվել:
Դեպայը «Ռենի» դեմ խաղում ծանր վնասվածք էր ստացել՝ վնասելով աջ ծնկի խաչաձև կապանները:
«Վիլլա Ստյուարտ» բուժկենտրոնի անվանի բժիշկ Մարիանին հայտնել է, որ ապաքինումը կտևի մոտ 5 ամիս, հայտնում է բուժհաստատության կայքը:
France Football-ի հետ զրույցում ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ կմասնակցի Եվրո-2020-ին: