«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ամռանը մտադիր է դիտարկել կարիերան շարունակելու մի շարք տարբերակներ, ներառյալ լոնդոնյան ակումբը լքելը:
Քեյնը հասկանում է, որ «Տոտենհեմը» այս պահին ի վիճակի չէ տիտղոսների հավակնել: Իրավիճակը կարող էր ավելի վատթարանալ, եթե թիմը բաց թողնի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունը, ինչը զգալիորեն կնվազեցնի տրանսֆերային բյուջեն հաջորդ մրցաշրջանի համար:
«Տոտենհեմի» ղեկավարությունը պատրաստվում է անել հնարավոր ամեն ինչ ՝ Քեյնին թիմում պահելու համար: Այդ մասին հայտնում է Mirror-ը։
Քեյնի ծառայություններով նախկինում հետաքրքրված էր «Բարսելոնան»: