«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները հայտնել է, որ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կցանկանար, որ նա մնար:
«Կլոպը հիանալի մարզիչ է, և այն, որ նա ցանկանում էր ինձ պահել, հաճելի է: Այս մրցաշրջանում ես այնքան էլ հաճախ չէի լինում մեկնարկային կազմում, բայց ինձ թվում է, որ կատարել եմ իմ դերը, երբ դուրս եմ եկել խաղադաշտ: Հասկանալի է, որ որոշումը կայացրել է ակումբը։ Հաճելի է, որ մարզիչը ցանկանում էր, որ ես մնամ, բայց ես համակերպվեցի դրա հետ»,- Միլների խոսքերն է մեջբերում Goal-ը:
Միլները «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։
37-ամյա կիսապաշտպանը կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։
























































