Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչի Նորվեգիա — Անգլիա հանդիպումը կարող է մեկնարկել նախատեսվածից ավելի ուշ։ Պատճառը Մայամիում սպասվող խիստ անբարենպաստ եղանակային պայմաններն են։ Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հուլիսի 12-ին կայանալիք խաղի օրն օդի ջերմաստիճանը կհասնի 34 աստիճանի (ըստ Ցելսիուսի), իսկ բարձր խոնավության պայմաններում այն կզգացվի որպես 43 աստիճան տոթ։ Բացի այդ, քաղաքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կայծակ։
ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ ամպրոպի վտանգի դեպքում հանդիպումը կարող է հետաձգվել առնվազն 30 րոպեով։ Խաղից առաջ կիրականացվեն նաև ջերմային ծանրաբեռնվածության ինդեքսի հատուկ չափումներ. վտանգավոր ցուցանիշների արձանագրման դեպքում հանդիպման մեկնարկը նույնպես ենթակա է փոփոխման։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ճիշտ նույնանման պատճառներով մեկ ժամով հետաձգվել էր ընթացիկ մրցաշարի 1/8 եզրափակիչի Անգլիա — Մեքսիկա հանդիպման մեկնարկը։
























































